AI գործիքներ

Ողջույն բոլորին։😊

Այսօր ԲիՎեբի Frontend ծրագրավորողներից Դավիթը խոսելու է արհեստական բանականությամբ աշխատող գործիքներից, որոնք կարող են օգնել շատերին իրենց աշխատանքում :)

Վերջերս առհասարակ շատ է խոսվում արհեստական բանակությունից (AI) և դրա ազդեցությունից՝ թե՛ դրական, թե՛ բացասակայան առումներով։ Այնուամենայնիվ, արհեստական բանականության գործիքները հեղափոխել են տեխնոլոգիաների հետ մեր փոխազդեցության ձևը՝ դռներ բացելով տարբեր ոլորտներում անսահման հնարավորությունների համար: Կարծում ենք՝ շատերդ կհամաձայնեք, որ AI գործիքները դարձել են անփոխարինելի մեր արագ զարգացող թվային աշխարհում: Եվ ինչպես ցանկացած բեկումնային տեխնոլոգիա, նրանք ունեն և՛ հսկայական օգտակար ազդեցություն, և՛ միգուցե պոտենցիալ վտանգներ: Սակայն այսօր կանդրադառնանք հիմնականում դրանց օգտակարությանը և կծանոթացնենք դրանցից ամենաուշագրավներին։ Եկեք միասին պարզենք՝ ի՞նչ նոր հնարավորություններ է մեզ առաջարկում արհեստական բանականությունը ;)

 

Ի՞նչ է Chat PDF-ը

ChatPDF-ը հզոր AI գործիք է, որտեղ դուք կարող եք ներմուծել ձեր pdf ֆայլը և հարցեր տալ այդ ֆայլի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ ամփոփել գրքերի թեմաները կամ հարցնել, թե որ էջում կարող եք ստանալ ձեր հարցի պատասխանը: ChatPDF-ը կարող են օգտագործել ուսանողները, հետազոտողները և այլ մասնագետներ՝ ժամանակ խնայելու և իրենց արդյունավետությունը բարելավելու համար:

Այն կարող է ՝

  • Արագ ամփոփել PDF փաստաթղթի հիմնական կետերը
  • Գտնել կոնկրետ տեղեկատվություն PDF փաստաթղթում
  • PDF փաստաթուղթը մեկ այլ լեզվով թարգմանել
  • Ստեղծել PDF փաստաթղթի վերաբերյալ բաց հարցերի պատասխաններ

Ի տարբերություն այլ գործիքների, ինչպիսին, օրինակ, ChatGPT-ն է, ChatPDF-ը հնարավորություն է տալիս ներմուծել չափերով մի քանի անգամ ավելի մեծ PDF ֆայլ։ ChatPDF-ը դեռ մշակման փուլում է, բայց այն ունի ներուժ՝ հեղափոխելու PDF փաստաթղթերի հետ մեր աշխատելու ձևը:

Platoria

Խոսենք մեկ այլ գործիքից` Platoria-ն վեբ հավելված է, որը վերլուծում է տարբեր ապրանքների վարկանիշները Amazon-ից, Ebay-ից, BestBuy-ից, AliExpress-ից և միավորում է բոլոր դիտումները՝ օգտագործելով AI։ Այն առաջարկում է արտադրանքի վերաբերյալ մեկ մանրամասն review և այդպիսով գնահատական է տալիս: Այն նաև առաջարկում է խանութներ, որտեղ դուք կարող եք գնել ձեր որոնված ապրանքը ավելի ցածր գնով։ Այսպիսով Platoria-ի օգնությամբ դուք կարող եք հեշտությամբ համեմատել հազարավոր տարբեր վաճառողների ապրանքների գները՝ առանց բազմաթիվ տեղեր որոնումներ անելու, և գտնել լավագույն տարբերակը ձեր անձնական բյուջեի սահմաններում:

My Mind

My Mind AI գործիքը անձնական գիտելիքների կառավարման համակարգ է, որն օգնում է ձեզ հիշել ամեն ինչ և կազմակերպել ոչինչ :) Այնտեղ դուք կարող եք պահպանել նորությունները, որոնք ցանկանում եք կարդալ կամ լսել, և այն ավտոմատ կերպով tag-եր կավելացնի այդ բովանդակության վրա՝ այդ բովանդակությունը հեշտությամբ գտնելու համար, ինչպես նաև ստեղծում է համապատասխան բաժիններ՝ ելնելով թեմաներից: Սա մասնավոր վայր է ձեր բոլոր նշումները, էջանիշները, հոդվածները և պատկերները պահելու համար:  Համաձայնեք, որ հավես է ))

Ահա մի քանի օրինակներ, թե ինչպես կարող եք օգտագործել My Mind-ը՝

  • Պահպանել հոդվածները՝ ավելի ուշ կարդալու համար. երբ գտնում եք հոդված, որը ցանկանում եք կարդալ, բայց հիմա ժամանակ չունեք կարդալու համար, կարող եք այն պահել այստեղ:
  • Կազմակերպել ձեր հետազոտությունը. եթե դուք աշխատում եք հետազոտական նախագծի վրա, կարող եք օգտագործել My Mind-ը՝ ձեր գրառումները, հոդվածները և այլ ռեսուրսները կազմակերպելու համար: My Mind-ը ավտոմատ կերպով պիտակավորելու և դասակարգելու է ամեն ինչ, այնպես որ հեշտությամբ կարող եք գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:
  • Պլանավորել ձեր օրը. My Mind-ը կարող է օգտագործվել նաև ձեր օրը պլանավորելու և առաջադրանքներին հետևելու համար: Դուք կարող եք ստեղծել անելիքների ցուցակներ, սահմանել վերջնաժամկետներ և ավելացնել հիշեցումներ:

Ինչպես տեսնում եք՝ My Mind-ը բազմակողմանի գործիք է, որը կարող է օգտագործվել տարբեր նպատակների համար: Այն հիանալի միջոց է ձեր արտադրողականությունը բարձրացնելու, նոր բաներ սովորելու և առհասարակ ձեր կյանքը կազմակերպելու համար:

Chatbase

Chatbase-ը AI գործիք է, որն օգնում է մեզ ստեղծել չաթբոտ: Մենք կարող ենք տրամադրել մեր կայքի հղումը, տրամադրել ֆայլ կամ կցել Notion, և այն կստեղծի չաթբոտ՝ հիմնված ձեր տրամադրած տվյալների բազայի վրա։
Chatbase chatbots-ը հեշտ է օգտագործել և կարող է ստեղծվել րոպեների ընթացքում, քանի որ կոդավորման փորձ չի պահանջվում: Chatbase-ն առաջարկում է նաև մի շարք հնարավորություններ, որոնք հեշտացնում են ինտեգրել չաթբոտը ձեր կայքերին: Ի դեպ, կարող եք փորձել այն այս հղումով՝ https://bee-web-chatbot.vercel.app/  

 

ChatGPT Plugin-ներ

ChatGPT plugin-ների օգնությամբ մենք կարող ենք հեշտությամբ օգտագործել մեզ հայտնի պրոդուկները։ Օրինակ կարող ենք կցել youtube-ի հղում և այն կամփոփի հոլովակի կոնտենտը։ Մենք կարող ենք նաև տալ ուտեստի նկարը կամ անունը և այն կբացատրի թե ինչ բաղադրիչներ են հարկավոր այն պատրաստելու համար և ձեզ համար կպատվիրի այդ ուտելիքի բաղադրատոմսերը։ Կարող ենք ստուգել թռիչքի, մեքենայի վարձույթի, հյուրանոցի գները՝ հիմնվելով մեր տրամադրած տեղեկատվության վրա։ Կարող ենք նաև նկարագրել թեման այն մեր փոխարեն CANVA.COM-ով կպատրաստի պրեզենտացիա։ 

Gode Mode Space

Gode Mode-ը AI  գործիք է, որտեղ մենք սահմանում ենք մեր հետազոտական նպատակները, և այն կվերցնի տվյալները տարբեր կայքերից՝ օգտագործելով web scraping տեխնոլոգիան (Web scraping-ը բոտերի օգտագործման գործընթացն է՝ կայքից բովանդակություն և տվյալներ հանելու համար), ինչպես նաև այն օգտագործում է ChatGPT՝ վերցված տվյալների հիման վրա ամփոփված տեքստ ստեղծելու և այդ տեղեկատվությունը առանձին ֆայլերի մեջ պահելու համար:

Convai

Convai-ն խաղերի համար խոսակցական AI գործիք է: Այն թույլ է տալիս օգտատերերին ստեղծել մարդու նման կերպարներ՝ զրույցի վրա հիմնված խոսքի հնարավորություններով: Convai-ն օպտիմիզացված է մասշտաբով՝ միլիոնավոր օգտատերերին աջակցելու համար: Այլ կերպ ասած այն օգնում է մեզ ստեղծել խաղի կերպարներ, ավելացնել կերպարների պատմությունը և խոսել այդ կերպարի հետ:

 

Heygen

Heygen-ը գործիք է, որտեղ մենք կարող ենք հոլովակ ստեղծել և ավելացնել 3d ավատար,որը, ինչպես իրատեսական մարդ ներկայացնում է տրամադրված տեղեկատվությունը։ Մենք կարող ենք նաև ինքներս մեզ ձայնագրել և ավելացնել տեքստ, որտեղ մեր ձայնագրված անձը կխոսի՝ օգտագործելով մեր տրամադրած տեքստը։

 

Ինչպես տեսնում եք՝ AI գործիքները ոչ միայն պարզեցրել են մեր առօրյա աշխատանքը, այլև ներդրել են նոր հնարավորություններ, որոնք ժամանակին անհնարին էին թվում: Ճիշտ մոտեցմամբ՝ AI գործիքները կշարունակեն լինել արժեքավոր գործընկերներ մեր առօրյաում՝ նոր մակարդակի հասցնելով նորամուծություններն ու աշխատանքի կատարման որակը։

Շնորհակալ ենք Դավիթին AI աշխարհի նորություններին մեզ ծանոթացնելու համար 😊։ Դե ինչ, սիրելի ընթերցողներ, իսկ դուք օգտագործելո՞ւ եք այս գործիքներից որևէ մեկը ձեր աշխատանքում։ Անպայման կկիսվեք տպավորություններով։

 

Կարդացեք նաև՝

Կիբերանվտանգությունը և դրա կարևորությունը

10 reasons to choose Armenia for IT outsourcing

 

Share with love